Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայից հայտնել են, որ Ձյուդոյի աշխարհի առաջնությունում Գոռ Կարապետյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
«Լարված մրցակցությունից հետո Գոռ Կարապետյանը ոսկե մեդալի արժանացավ 81 կգ քաշայինների կարգում»,- նշված է հաղորդագրությունում։ Ֆեդերացիան նաեւ ներկայացրել է հայ մարզիկի մրցելույթի կադրերը։
Ի դեպ, Գոռը սկզբում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, կիսաեզրափակիչում պարտության է մատնել սերբ մարզիկին, իսկ եզրափակիչում հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին` արժանանալով ոսկե մեդալի։