Ըստ իրանական գործակալության՝ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37%-ով:
Զանջան նահանգի առեւտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ եւ հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների հետ առեւտրային հարաբերություններ հաստատելու համար։
Ըստ դեսպանի՝ ԵԱՏՄ երկրներ 6000-7000 ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը իրանցի գործարարներին հնարավորություն կընձեռի ներկա լինելու նման շուկաներում:
Զոհուրին նշել է, որ մի քանի կարեւոր նախագծեր Իրանի եւ Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են:
«Իրանից Հայաստան արտահանման ծավալը ներկայում հասել է 560 միլիոն դոլարի, եւ մենք նախատեսում ենք այն հասցնել 1 միլիորդ դոլարի»,- հավելել է դեսպանը: