ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից:
«Մեր աշխարհը միջուկային զենքի պատանդ է մնում բավականաչափ երկար ժամանակ: Մահվան այդ սարքերը չեն երաշխավորում ո՛չ հաղթանակ, ո՛չ անվտանգություն, դրանք նախատեսված են սոսկ ավերման համար: Եկեք ապահովենք, որ միջուկային զենքի փորձարկումներն ավարտվեն ընդմիշտ, եւ միջուկային զենքը դարձնենք պատմության սեփականությունը մեկընդմիշտ»,- նշել Գուտերիշը թվիթերյան գրառման մեջ:
Օգոստոսի 29-ը Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրն է, որը Ղազախստանի նախաձեռնությամբ սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2009-ի դեկտեմբերի 2-ին:
Օրվա ընտրությունը կապված է 1991-ի օգոստոսի 29-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային զինափորձարանի փակման հետ, որը խոշորագույններից մեկն էր աշխարհում: