ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Մասնավորապես ընդգծվել է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ եւս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետորեն զարգանալ ու ամրապնդվել: Փաշինյանը եւ Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ: