Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գեւորգյանը Թուրքիայի Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին:
ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 21-24-ը: