Ըստ գերմանական DPA գործակալության՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունները դեմ են արտահայտվել ռուսաստանցիներին շենգենյան գուտու երկրներ մուտքի արտոնագրի (վիզայի) տրամադրման արգելքին։
Գործակալության տրամադրության տակ մի փաստաթուղթ է հայտնվել, որը եվրոպական երկու երկրների անունից ուղղված է Եվրամիության մյուս պետություններին։
Փարիզն ու Բեռլինը միության մասնակիցներին կոչ են արել մտածելու որպես ազդեցության կարեւոր լծակ մուտքի արտոնագրերի կիրառման խելամիտ ձեւերի մասին։ Մասնավորապես առաջարկվում է ՌԴ քաղաքացիներին մանրակրկիտ ստուգել անվտանգության հավանական սպառնալիքների տեսանկյունից։
Գերմանիան եւ Ֆրանսիան հորդորել են պահպանել իրավական հիմքը, որը ստեղծագործող մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողներին, գիտնականներին եւ տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների՝ անկախ քաղաքական դրդապատճառներով հետապնդվելու սպառնալիքի առկայության, հնարավորություն է ընձեռում մուտք գործելու Եվրամիություն։