Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, որ նախարարության փրկարարներն ու ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային մայրուղու ճանապարհահատվածում:
Արցախից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, օգոստոսի 30-ի 20:00-ից շահագործվում է:
Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաեւ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները եւ ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը: