Երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր լավ բարեկամ Մանանա Ասլամազյանը։ Ընթերցող հանրությանը նրա անունը գուցե հայտնի չէ, բայց լրագրության ոլորտի մարդիկ այսօր սգում են բանիմաց, հմուտ ու նախանձախնդիր մասնագետի ողբերգական մահը։
Թեեւ Մանանա Ասլամազյանը երկար տարիներ բնակվում էր Մոսկվայում ու Փարիզում, բայց կարճատեւ այցերի ժամանակ հասցնում էր շփվել հայաստանյան մեդիայի ներկայացուցիչների հետ, արժեքավոր խորհուրդներ տալ, քաջալերել հաջողություններն ու ձեռքբերումները։
Օրեր առաջ էր, պատահական հանդիպման ժամանակ խոստացավ անպայման գալ «Ալիք Մեդիայի» խմբագրություն, ծանոթանալ խմբագրակազմի հետ ու քննարկել հնարավոր համագործակցության տարբերակներ, բայց, ավա՜ղ, այս անգամ մեզ տրված չէր վայելել Մանանայի մարդամոտ եւ հոգատար ներկայությունը։
Լույս եւ խնկարկում նրա պայծառ հիշատակին։