Արցախի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ հաշվի առնելով, որ վերջերս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում եւ Աղավնո համայնքում բնակիչների՝ իրեց տների հրկիզման դեպքերը, օգոստոսի 14-24-ն արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով:
Դատավճիռն ընդունվել է հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։ Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ավելի վաղ նշել է, որ ՏԿԵ նախարարությունն ու այլ պետական մարմիններ կոչ են արել չհրդեհելու տները, չքանդելու, չթալանելու ենթակառուցվածքները:
Խանումյանը շեշտել է, որ տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է:
«Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք «ակտիվիստ» կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրել կամ հրդեհել տուն/տարածք, թողնել գնալ, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին եւ ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն»,- արձանագրել է նախարարը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի օգոստոսի 18-ի դիմումը, որով Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել էր պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Բերձորի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը։ Ադրբեջանական կողմը պահանջել էր տները չայրել եւ տեղեկություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Սակայն օգոսոտոսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: