Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հեռավոր Արեւելքի Պրիմորյեի երկրամասում օգոտսոսի 31-ին մեկնարկել է «Վոստոկ 2022» միջազգային ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։
Զորախաղերին ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներից բացի մասնակցում են նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Սիրիայի մի շարք այլ երկրների զինվորականներ՝ ընդհանուր առմամբ 14 պետություն: 50 հազար զինվորականի, 5 հազար միավոր զրահատեխնիկայի,140 միավոր ռազմական ավիացիայի եւ ավելի քան 60 ռազմանավի ներգրավմամբ զորավարժություններն ավարտվելու են սեպտեմբերի 7-ին:
«Նման ծավալի իրադարձությունը բազմաթիվ առումներով եզակի է։ Զորախաղերի ծավալը, մասնակիցների քանակն ու ներգրավումը, կիրառվող հատուկ ռազմական տեխնիկայի քանակը վկայում են համատեղ զորավարժությունների կարեւորության աճի մասին»,- նշել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը։