ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ վիզային պարզեցված ռեժիմի գործողությունը կասեցնելու ԵՄ–ի որոշումն անհետեւանք չի մնա։
Նա նշել է, որ ի պատասխան Մոսկվան կարող է ինչպես համարժեք, այնպես էլ անհամարժեք միջոցներ ձեռնարկել, որոնց Բրյուսելը չի սպասում։
«Եթե այնտեղ որոշել են հերթական անգամ կրակել սեփական ոտքին, դա իրենց ընտրությունն է»,– հայտարարել է Գրուշկոն։
ԵՄ-ն ցանկապատ կառուցելով է զբաղված. Բորել
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն էլ հայտարարել էր, որ ԵՄ երկրները քաղաքական համաձայնության են եկել Ռուսաստանի հետ պարզեցված վիզայի ռեժիմի լիարժեք դադարեցման մասին, սակայն Ռուսաստանի քաղաքացիների որոշ խմբերի համար կպահպանվի ԵՄ վիզա ստանալու հնարավորությունը։
«ԵՄ քաղաքացիներին մեր երկիր այցելելու, մեզ մոտ աշխատելու հնարավորությունից զրկելու համար դադարեցնելով օդային եւ այլ հաղորդակցությունը Ռուսաստանի հետ ո՞ւմ են նրանք պատժում։ Վայրենություն եւ ամոթ է զարգացած Եվրոպայի համար։ Հետաքրքիր է, Սանկտ Պետերբուրգ–Հելսինկի երկաթուղին ֆինները մետաղաջարդոնի՞ են վերածելու»։
Արեւմտյան երկրները ցնծում էին Հելսինկյան եզրափակիչ ակտում ազատ տեղաշարժի մասին դրույթը ներառելու համար։ «Ավտորիտար ԽՍՀՄ»–ը դրան իր համաձայնությունն էր տվել։ Ինչպես եւ տեղեկության ազատությանը։ Այժմ ԵՄ–ն ցանկապատ կառուցելով է զբաղված»,– հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։