Ըստ Kosovo Online պորտալի՝ սեպտեմբերի 1-ի կեսգիշերից ուժի մեջ է մտել Կոսովոյի եւ Մետոքիայի Ինքնավար Երկրամասի եւ Կենտրոնական Սերբիայի միջեւ վարչական գծի հատման նոր ռեժիմը:
Սեպտեմբերի 1-ից՝ 00:00-ից (Երեւանի ժամանակով 02:00-ից), կոսովցիները կարող են մուտք գործել Կենտրոնական Սերբիա չճանաչված Կոսովոյի փաստաթղթերով, իսկ սերբերը՝ սերբական փաստաթղթերով՝ Կոսովոյի եւ Մետոքիայի տարածք:
Բոլոր վարչական անցումներում տեղակայված են ցուցանակներ, որոնք պարզաբանում են, որ կոսովյան փաստաթղթերով Կենտրոնական Սերբիա անցնելու հնարավորությունը չի նշանակում՝ Բելգրադը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, կամ Սերբիայի իշխանությունները հրաժարվում են ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1244 բանաձեւի կատարումից:
Ավտոհամարանիշերի փոխարինման գործընթացը, որն ավելի վաղ հարուցել էր սերբերի դժգոհությունը Կոսովոյում եւ Մետոքիայում, նույնպես մեկնարկել է սեպտեմբերի 1-ից:
Կոսովոյի իշխանությունները հայտնել են, որ համարանիշերի փոխարինումը կկատարվի 60 օրվա ընթացքում:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը օգոստոսի 27-ին հայտնել է Բելգրադի զիջումների մասին ավտոհամարանիշերի եւ Կոսովոյում անձնական փաստաթղթերի շուրջ համաձայության հասնելու հարցով: Վուչիչն ընդգծել է, որ համաձայնություններն ուժ կունենան սոսկ ԵՄ-ի երաշխիքների տրամադրման դեպքում: Նույն օրն ավելի ուշ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն Պրիշտինայից երաշխիքներ է ստացել Կոսովոյի եւ Կենտրոնական Սերբիայի միջեւ սերբերի ազատ տեղաշարժման վերաբերյալ: