Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է հայ-ադրբեջանական բանակցությունները եւ կարեւորել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ:
«Ողջունում եմ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը։ Կարեւոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար, ջանքեր գործադրել հումանիտար եւ հաղորդակցության ոլորտներում»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Բորելը:
«Եվրամիությունը շարունակում է աջակցել խաղաղ, անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասին»,- հավելել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։