Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ «Ֆուլբրայթ» գիտական ծրագրով մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա հայտերի ընդունումը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մեկ ուսումնական տարի կամ մեկ կիսամյակ հետդոկտորական հետազոտություններ անցկացնելու Միացյալ Նահանգների համալսարաններում մի շարք մասնագիտական ուղղություններում:
«Ֆուլբրայթ» գիտական ծրագրով մասնագիտական ուղղություններն են քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը եւ հասարակագիտությունը, միջազգային հարաբերությունները, ժուռնալիստիկան եւ իրավագիտությունը, ամերիկյան հետազոտությունները (ԱՄՆ պատմություն, մշակույթ եւ հասարակություն, ինչպես նաեւ արվեստների կառավարում), կրթական վարչարարությունը, բնապահպանական հետազոտություններն ու հանրային առողջապահությունը։
«Ֆուլբրայթ» գիտական ծրագրով հետաքրքրվածները կարող են լրացնել առցանց հայտն այստեղ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 2-ը:
Մանրամասների համար դիմել այստեղ:
Հարցերի դեպքում պետք է գրել էլ․ փոստի հետեւյալ հասցեով։