Ըստ ամերիկյան CNN-ի՝ Չինաստանի 21 միլիոն բնակչություն ունեցող Չենդու քաղաքի իշխանությունները որոշել են սահմանել հակակորոնավիրուսային խիստ կարանտին, երբ օգոստոսի 31-ին քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման միանգամից 157 դեպք, շաբաթական կտրվածքով էլ վարակվածների թիվը գերազանցել է 700-ը։
Սեպտեմբերի 1-ից Չենդուում սկսվել է կորոնավիրուսի զանգվածային թեստավորում։ Կարանտինի կանոններով քաղաքացիները, բացառությամբ անհետաձգելի բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունից բխող դեպքերի, պետք է մնան տներում։
Յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի օրական մեկ անգամ կարող է գնալ խանութ՝ սննդամթերք գնելու։ Քաղաքից դուրս գալ հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքից դուրս գալու պահից հաշված վերջին 24 ժամվա ընթացքում քաղաքից դուրս գալ ցանկացող անձը կամ անձինք կորոնավիրուսի թեստ են հանձնել, եւ թեստի պատասխանն էլ բացասական է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը