Ըստ ուկրաինական «Էկոնոմիչեսկայա պրավդա» պարբերականի՝ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը 2023 -ին գործազրկության մակարդակը կանխատեսում է 28,2% եւ միջին աշխատավարձը՝ 500 դոլարից (18 հազար 508 գրիվնա) փոքր-ինչ պակաս:
Հուլիսին Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին գործազրկության 35% ռեկորդային աճի մասին: Այդ ցուցանիշի կրճատում սպասվում է մինչեւ 2022-ի վերջը: Նախարարությունում նաեւ սպասում են 2022-ի արդյունքnերով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատում ավելի քան մեկ երրորդով եւ գների սրընթաց աճ 2023-ին: Ըստ կանխատեսումների՝ 2023-ի արդյունքներով գնաճը պետք է լինի 30,6%, այն դեպքում, երբ հուլիսին այն եղել է 22,2% :
Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքին, սպասվում է, որ 2023-ին այն կհասնի 50 գրիվնայի՝ ընթացիկ 37 գրիվնայի դիմաց, իսկ սպառողական գների ինդեքսը կկազմի 30,6%: Ընդ որում, որպես կանոն, կառավարության մակրոկանխատեսումները բավականին հազվադեպ են իրականանում: Կանխատեսումները պահանջվում են բացառապես բյուջեում ապագա եկամուտների եւ ծախսերի հաշվարկի նպատակով: