Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
Կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակելու շփումները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Լավրով-Միրզոյան նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել օգոստոսի 2-ին։ Նրանք քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակին: