Թուրքական TRT haber-ը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների եւ տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններին։
Զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են կատարվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման եւ այլ հարցերով։
«ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։