Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում կրակ բացել ադրբեջանական դիրքերի եւ տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: