Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Երեւանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով փոփոխություներ են մտցվել մայրաքաղաքի վարչական շրջանների մի քանի երթուղիներում, մասնավորապես՝ Ավանում, Քանաքեռում եւ Շենգավիթում:
Համար 20 երթուղի՝ Նոր Նորքի 7-րդ զանգված-Ավան-Երեւանի քաղաքապետարան
Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով ներկայում գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ-Ավան-Ներքին Շենգավիթ) փոխարեն սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի։
Ուղեգիծը՝ Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի եւ Ավետիսյան փողոցների խաչմերուկ) (սկզբնական կանգառ)-Ավետիսյան-Վիլնյուսի-Մինսկի-Միկոյան-Բ. Մուրադյան փ.-ներ-Գայի պ.-Ստեփանյան-Մոլդովական-Վախթանգովի փ.-ներ-Ավան (Դուրյան թաղ.)-Սաֆարյան-Խուդյակովի-Ալմաթիի-Մարշալ Բաբաջանյան-Աճառյան փ.-ներ-Մյասնիկյան պ.-Աբովյան պուր.-Աբովյան-Մոսկովյան փ.-ներ-Մաշտոցի պ.-Խորենացու-Բեյրութի-Սրբ. Գր.Լուսավորչի փ.-ներ-Երեւանի քաղաքապետարան (վերջին կանգառ): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ.-Մաշտոցի պ.-Մոսկովյան-Աբովյան փ.-ներ-Աբովյան պուր.-շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 11 միավոր։
Համար 29 երթուղի՝ Ավան-Ներքին Շենգավիթ
Ուղեգիծը՝ Ավան (սկզբնական կանգառ)-Դուրյան թաղ. (Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան)-Սաֆարյան-Մարշալ Բաբաջանյան-Աճառյան փ.-ներ-Մյասնիկյան պ.-Աբովյան պուր.-Աբովյան-Մոսկովյան-Խանջյան-Ագաթանգեղոսի փ.-ներ-Արշակունյաց պ.-Գ.Նժդեհի փ.-Գ.Նժդեհի հր.-Բագրատունյաց-Տարոնցու-Ներքին Շենգավիթի 11-րդ փ.-ներ (վերջին կանգառ): Հետադարձը` նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 8 միավոր։
62 միկրոավտոբուս. երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ
Երեւանում գործող համար 62 միկրոավտոբուսային երթուղին (Քանաքեռ-Երեւանի քաղաքապետարան) սեպտեմբերի 5-ից կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ:
Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (սկզբնական կանգառ)-Զ.Քանաքեռցու-Ֆանարջյան-Կ.Ուլնեցու-Ներսիսյան փ․-ներ-Ազատության պ.-Բաբայան-Դավթյան-Արաբկիրի 17-րդ-Ռիգայի փ․-ներ-Սարալանջի նոր խճ.-Սարալանջի-Տերյան փ․-ներ-Աբովյան պուր.-Աբովյան-Կորյունի-Չարենցի փ․-ներ-Սայաթ Նովայի-Մաշտոցի պ․-ներ-Թումանյան-Սարյան-Խորենացու-Բեյրութի-Սրբ. Գր.Լուսավորչի փ․-ներ-Երեւանի քաղաքապետարան (վերջին կանգառ):
Հետադարձը` Սրբ. Գր. Լուսավորչի փ.– Մաշտոցի պ.-Սարյան-Մոսկովյան փ․-ներ-Մարշալ Բաղրամյան-Սայաթ Նովայի պ․-ներ-Չարենցի-Հերացու փ․-ներ-Սարալանջի նոր խճ.-Ռիգայի-Արաբկիրի 17-րդ-Դավթյան-Բաբայան փ․-ներ-Ազատության պող.-շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը ՝ 7 միավոր:
15 տրոլեյբուս. երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի
Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի:
«Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը»,- պարզաբանում է Երեւանի քաղաքապետարանը՝ ներողամտություն հայցելով պատճառվող ժամանակավոր անհարմարության համար։