Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:
Dubai open 22-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը, 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Արամ Հակոբյանը 6 միավորով 24-րդն է:
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, ներկայում ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 30-րդն է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Արավինդհ Չիտհամբարամն է, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Լեւոն Արոնյանը պարտվել է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:
ԱՄՆ-ում ընթացող Sinquefield Cup մրցաշարում անցկացվել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Ֆրանսիայից Ալիռեզա Ֆիրուջային: Պարտվել է նաեւ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնու Կարլսենը, որը նախօրեին ոչ-ոքի էր խաղացել Լեւոն Արոնյանի հետ եւ մրցում էր ԱՄՆ-ից Հանս Նիմանի հետ: Վերջինս ավելի վաղ պարտության էր մատնել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին եւ 1,5-ական միավորով կիսում էր առաջին տեղը Կարլսենի հետ։
Ներկայում մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով Հանս Նիմանն է:
Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը 1,4 միլիոն ԱՄՆ դոլար է: