Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ից՝ 07։20-ից, Երեւանի մետրոյի «Գործարանային» կայարանի մոտից մեկնարկում են Վեդի համայնքի՝ Վեդի-Երևան, Գոռավան-Վեդի-Երեւան, Ուրցաձոր-Դաշտաքար-Երեւան, Այգավան-Ոսկետափ-Երեւան, Վանաշեն-Սիսավան-Արալեզ-Երեւան, Նոր Ուղի-Գինեվետ-Տափերական-Երեւան եւ Եղեգնավան-Լուսառատ-Փոքր Վեդի-Երեւան անվճար ուսանողական երթուղիները:
Երեւանից վերադարձը կլինի 15։00-ին: