Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է այն երկրների անունները, որոնք կհրավիրվեն հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Առաջիկա գագաթնաժողովին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Միջոցառմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը, որի ձեւաչափը ենթադրում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրահայում ԵՄ նիստում ԵՔՀ-ի քննարկման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր։ Ըստ նրա՝ նախատեսվում է ստեղծել մի կազմակերպություն, որը կարող է իր շարքերն ընդունել Ուկրաինային, ինչպես նաեւ ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիային։