The Guardian պարբերականը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը: Թրասը միեւնույն ժամանակ ընտրվել է նաեւ որպես իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր: Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 հազար 399 ձայն:
47-ամյա Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից: