ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
«Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», — ասել է Ուշակովը։
Կողմերը կքննարկեն նաեւ ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: