Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք եւ ադրբեջանցի զինծառայողներ։
Զոորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման եւ այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը:
Վարժանքների մեկնարկի հանդիսությանը տեղեկություն է տրվել դրանց նպատակի վերաբերյալ, այն է՝ զինանձնակազմի մարտական պատրաստականություն, տեղաբաշխում, առաջադրանքների կատարում, ավիացիայի կիրառում:
Զորավարժություններում ներգրավված զինծառայողների, զինտեխնիկայի, օդանավերի տեսակի եւ քանակի մասին չի հաղորդվում։