Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ վերջին 1 տարում Հայաստանում հատկապես կտրուկ ավելացել են հանգստի ու մշակութային օջախներ այցելության (14,1%), սննդի եւ ոչ ալկոհոլային խմիչքների (12,5%), հագուստի ու կոշիկի (10,5%) գները։
Ամենաքիչը աճել են կամ գրեթե անփոփոխ են մնացել կապի ծառայությունների գները (0,6%)։ Կրթությունը թանկացել է 1,5%–ով, առողջապահությունը` 2,2%-ով։ Մեկ տարվա կտրվածքով որևէ էժանացած ապրանք կամ ծառայություն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը չի արձանագրել։
Ամսական դիտարկման պարագայում ճիշտ հակառակն է. սննդի եւ ալկոհոլային խմիչքների գներն, օրինակ, նվազել են 0,3% –ով, հագուստինն ու կոշկեղենինըը` -0,1%-ով, կապինը` -0,1%-ով։
Ամենաշատը թանկացել են տարբեր ապրանքների ու ծառայությունների գները (1,5%-ով), 1%-ով՝ հանգստի ու մշակույթի վայրեր այցելելու, 0,7%-ով` ռեստորանների ու հյուրանոցների գները։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ու վառելիքի այլ տեսակների գները վերջին 1 ամսվա ընթացքում աճել են 0,6%-ով։
Հայաստանում 12-ամսյա գնաճը (2022-ի օգոստոսը 2021-ի օգոստոսի նկատմամբ) եղել է 9,1%, իսկ վերջին մեկ ամսվանը (օգոստոսը` հունիսի նկատմամբ)` 0,2%։