Ըստ ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքի՝ Արցախում մեկնարկել է Ստեփանակերտ-Նախիջեւանիկ նոր ճանապարհի շինարարությունը։
«ՌԴ զինծառայողներն ապահովում են Նախիջեւանիկ–Ստեփանակերտ նոր ճանապարի շինանարության անվտանգությունը, որն անցնում է ՌԴ ստորաբաժանումների պատասխանատվության գոտում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհը Նախիջեւանիկ գյուղն ու մոտակա այլ գյուղերն անմիջականորեն կկապի Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե Ասկերան քաղաքով։