Ռուսաստանյան «Տինկոֆ» բանկի մամուլի ծառայությանից հայտնել են, որ բանկը շուտով իրավաբանական անձանց համար կսկսի փոխանցումները դեպի Հայաստան եւ Ուզբեկստան ազգային արժույթներով: Որոշումը պայմանավորված է երկու երկրների հետ արտահանման-ներմուծման ծավալների ավելացմամբ։
«Տինկոֆ» բիզնես պրոդուկտի բաժնի ղեկավար Լեոնիդ Նազարովը նշել է, որ Հայաստանից Ռուսաստան ապրանքների ընդհանուր ներմուծումը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ առաջին կիսամյակում աճել է մեկուկես անգամ, իսկ արտահանումը` 42%-ով։ Ուզբեկստանից Ռուսաստան ներմուծումն աճել է 45%-ով, իսկ արտահանումը` 27%-ով։
Ներկայում իրավաբանական անձինք կարող են «Տինկոֆի» միջոցով ՀՀ-ից եւ Ուզբեկստանից ԱՄՆ դոլարով եւ եվրոյով վճարումներ կատարել առանց գումարի սահմանափակման:
Բացի դրանից՝ «Տինկոֆի» բիզնես հաճախորդներն այժմ կարող են արժութային վճարումներ կատարել Չինաստանին դոլարով եւ յուանով: