ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ֊ի տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության տակ։