Իրանի ԱԳՆ խոսնակ Նասըր Քանահանին հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում մտադիր են ընդլայնել եռակողմ համագործակցությունը: Նման որոշում է ընդունվել՝ գլոբալ փոփոխությունների, դրանց թվում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատառումներով։
Նասըր Քանահանին հավելել է, որ ներկայում Մերձավոր եւ Միջին Արեւելքի բազմաթիվ երկրներ, ինչպես նաեւ աշխարհի առաջատար այլ պետություններ բավականին սուր են զգում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարիքը՝ իրենց բեռների փոխադրման համար։
Ըստ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի՝ սյդ միջանցքի զարգացումը չափազանց կարեւոր է նաեւ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար: Բաքվում առաջիկայում կայանալիք ռուս-իրանա-ադրբեջանական եռակողմ հանդիպման ընթացքում այս հարցն առանձնահատուկ քննարկման առարկա կդառնա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը