ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին՝ 02:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան: