ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երեւան։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Ռիքերը սեպտեմբերի 8-10-ը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի՝ տեւական խաղաղության հասնելու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական ջանքերին։