Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022-ի հունվար-հուլիսին Հայաստանում ծնվել է 19 հազար 462 մարդ, ինչը 664-ով պակաս է 2021-ի նույն ամիսների ցուցանիշից։
Միաժամանակ հանրապետությունում նվազել է նաեւ մահացությունների թիվը։ Նշված ժամանակահատվածում մահացել է 16 հազար 548 քաղաքացի, ինչը 2326-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։
Բացի դրանից՝ 2022-ի առաջին 7 ամիսներին գրանցվել է 9306 ամուսնություն։ 2021-ին նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 323-ով ավելի է եղել։ Նշված ժամանակահատվածում գրանցվել է 2577 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա համեմատ 137 դեպքով ավելի է։