Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը հայտնել է, որ Ինդոնեզիան պատրաստ է ապահովելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը G20-ի գագաթնաժողովում:
«Որպես այս տարի G20 գագաթնաժողովն ընդունող երկիր՝ մենք, իհարկե, անվտանգության երաշխիքներ կտրամադրենք բոլոր մասնակիցներին։ Ինդոնեզիան բազմիցս ընդունել է միջազգային հանդիպումներ՝ ԱԽՏՀ, АСЕАН, Արեւելաասիական գագաթնաժողով եւ այլն։ Իհարկե, Ինդոնեզիան երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը, առաջին հերթին այն պետությունների ղեկավարների համար, որոնք պատրաստվում են մասնակցելու»,- ասել է նա։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է նոյեմբերին Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերը: Գագաթնաժողովում ելույթ է ունենալու նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուշակովն ընդգծել է, որ ի հեճուկս Արեւմուտքի ճնշումների՝ հետ կանչելու Ռուսաստանի մասնակցության հրավերը, Ինդոնեզիան, միեւնույնն է, հրավիրել է Պուտինին գագաթնաժողով։
Մեծ յոթնյակի երկրները ափսոսանք էին հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։