ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է նաեւ, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ է: