Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։
Ահաբեկիչների կողմից առեւանգված երկու ուղեւորատար ինքնաթիռները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին բախվել էին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին՝ ամբողջովին ավերելով դրանք:
Ահաբեկիչների առեւանգած եւս մեկ ինքնաթիռ մխրճվել էր Վաշինգտոնում պաշտպանության նախարարության շենքի արեւմտյան թեւի մեջ։ Ահաբեկիչների առեւանգած չորրորդ ուղեւորատար օդանավն ընկել եւ ջարդվել էր Փիթսբուրգ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) մոտ: Պաշտոնական տվյալներով՝ Նյու Յորքում զոհվել է 2749, Վաշինգտոնում՝ 189, Փենսիլվանիայում՝ 44 մարդ։