Իրանի Իսլամական Հանրապետության Մաքսային վարչության ներկայացուցիչ Ռուհոլլա Լաթիֆիի տվյալներով՝ Իրանի առեւտրաշրջանառությունը եղել է 8,11 միլիարդ դոլարի 11,32 միլիոն տոննա տարբեր տեսակի ապրանքներ։
Առեւտրաշրջանառության նշված ցուցանիշում ներառված չեն հում նավթի արտահանման ծավալները։ Վիճակագրությունը կազմվել է ըստ իրանական տարվա 5-րդ ամսվա տվյալների, որը համապատասխանում է մեր օրացույցով հուլիսի 23-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածին։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տոննաժն աճել է 10,6%-ով, դրամական արժեքը՝ 25,4%-ով։
Արտահանվել է 3,65 միլիարդ դոլարի եւ 8,42 միլիոն տոննա ընդհանուր ծավալով ապրանք։ Չինաստանն իրանական արտահանման ամենամեծ ուղղությունն է։ Նշված ժամանակահատվածում ՉԺՀ-ն Իրանից ներմուծել է 1,1 միլիարդ դոլարի 2,26 միլիոն տոննա բեռ։ Տարեկան կտրվածքով արտահայտած՝ աճը եղել է 1%։
Պատրաստեց Արման Գրիգորյանը