Ըստ թուրքական Milliyet պարբերականի՝ Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ։
Միջերկրական եւ Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner — Mavi Balina — Nusret — 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Զորավարժություններին կմասնակցեն նաեւ թուրքական «Սանջակթար» եւ «Անադոլու» ունիվերսալ գրոհային նավերը, որոնք կարող են ձեւափոխվել ավիակրի:
Անցկացվող զորավարժությունները կարեւոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիայից Թուրքիային կանցնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը։