Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտնել է, որ 2022-ի հունվար-օգոստոսին Ադրբեջանից Վրաստան է արտահանվել 1,7 մլրդ խմ գազ:
Նախարարը գրել է, որ երկիրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23%-ով ավելացրել է բնական գազի արտահանումը։
Շահբազովի տվյալներով Ադրբեջանից Եվրոպա, ընդհանուր առմամբ, արտահանվել է 7,3 մլրդ խմ գազ։ Դրանից Թուրքիա արտահանվող գազի ծավալը եղել է 5,4 մլրդ խմ։
Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, արդյունահանել է 30,6 մլրդ խմ բնական գազ, ինչը 9,7%-ով ավելի է 2021-ի հունվար-օգոստոսի համեմատ։