Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 13-ի՝ 09:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, եւ էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:
Շտաբից զգուշացնում են, որ Ստեփանակերտ-Երեւան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթեւեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ շտաբից քաղաքացիներին հորդորում են այս ընթացքում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվեն անհրաժեշտ տեղեկություններ: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն եւ զգոնություն, հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: