Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Նախարարն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի hետմղմանը։