Լեհաստանի ԵԱՀԿ նախագահությունը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական թշնամանքի սրացումը անհապաղ պետք է դադարեցվի։
«Դիվանագիտական ճանապարհին ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի։ Նախագահությունն առաջվա պես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու կայուն լուծման հասնելու գործում»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, եւ պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրելու հետագա էսկալացիան կանխելու համար, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում: