Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու համար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։
Իրավիճակի սրումից հետո գիշերը հրավիրված ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակման առնչությամբ, ի թիվս այլ միջազգային կազմակերպությունների, որոշվել է պաշտոնապես դիմել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հրետանային կրակոցները շարունակվում են
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ հակառակ հայտարարված հրադադարի՝ Սյունիքի մարզի Իշխանասար լեռան շրջանում շարունակվում են հրետանային կրակոցները։ Այս պահին կան հրդեհի մի քանի օջախներ, ամենայն հավանականությամբ` ռումբերի նոր հարվածների հետեւանքները: