Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։
«Խիստ մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում եւ Հայաստանի տարածքում բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնելու ռազմական գործողություններն ու թույլ չտալու լարվածության էլ ավելի սրացում»,- նշել է Կոլոմինան իր թվիթերյան գրառման մեջ։