Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Ադրբեջանին կոչ է արել խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկումներին եւ հակամարտությանն առնչվող ու դրանից բխող բոլոր հարցերը բացառապես բանակցությունների միջոցով լուծելուն: