ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին:
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային եւ ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը:
Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: