Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական խոսնակ Արինդամ Բագչին հայտարարել է, որ Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումներին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի եւ ենթակառուցվածքների թիրախավորմանը, եւ կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները:
«Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության եւ երկխոսության միջոցով: Որեւէ կոնֆլիկտ չի կարող ռազմական լուծում ունենալ: Կողմերին կոչ ենք անում հետամուտ լինելու բանակցություններին՝ տեւական եւ խաղաղ լուծման հասնելու նպատակով»,- ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: