ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչով դիմել է Երեւանին ու Բաքվին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերելու»,– ասել է Դյուժարիկը:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի անհապաղ քննարկում անցկացնելու համար անհրաժեշտ հանդիպումներ կանցկացնի։ Ըստ արտգործնախարարության ներկայացուցչի՝ պաշտոնական Փարիզը ձգտում է, որ հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով, ուստի շարունակելու է ակտիվորեն աջակցել նման նախաձեռնություններին: