Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանը սեպտեմբերի 13-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Նշվում է, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի: